Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Վլադիմիր Բադալյանի եւ Ղազախստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանի կենսագրական տվյալները 01 սեպտեմբեր 2008թ.

09 հունվարի, 2008

Ստորեւ ներկայացնում ենք Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Վլադիմիր Բադալյանի եւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վասիլի Ղազարյանի կենսագրական տվյալները:

 

ՎԼԱԴԻՄԻՐ ՄԵՐՈՒԺԱՆԻ ԲԱԴԱԼՅԱՆ

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 4-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-հարստացնող:

1980-1981թթ. աշխատել է Ղազախստանի Ջեսկազգանի լեռնամետալուրգիական գործարանի ԳԱՄ-ում վարպետ, ճարտարագետ, 1981-1985թթ. «Երքիմշին» տրեստում` ճարտարագետ: 1985-1990թթ. կատարել է կոմերիտական աշխատանք:

1990-1991թթ. աշխատել է ՀամԼԿԵՄ կենտկոմում: 1991-1998թթ. եղել է «Էրզրում» ԳԱՄ համանախագահ, 1998-1999թթ.` ՀՀ կառավարության գործերի կառավարչի տեղակալ, 1999-2003թթ.` «Հրազդան» մարզահամալիրի տնօրեն:

2003-2007թթ.` Ազգային Ժողովի պատգամավոր (թիվ 16 ընտրատարածք): Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2007թ. մայիսի 12-ին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

ՎԱՍԻԼԻ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Ծնվել է 1946թ. սեպտեմբերի 25-ին, Հոկտեմբերյանի շրջանի Մարգարա գյուղում:

1969թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը:

1968-1969թթ. աշխատել է ՀԽՍՀ ԵՊՀ ռադիացիոն միացյալ պրոբլեմային լաբորատորիայում` ավագ տեխնիկ:

1969-1972թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

1972-1974թթ. ծառայություն է անցել ՀԽՍՀ Զինված ուժերում:

1974-1975թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում` որպես կրտսեր գիտաշխատող:

1975-1977թթ. աշխատել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին հարաբերությունների բաժնում` որպես ավագ ռեֆերենտ:

1977-1982թթ. աշխատել է Լիբանանում ԽՍՀՄ առեւտրական ներկայացուցչությունում` որպես ավագ ինժեներ:

1976-1977թթ. մասնակցել է ԽՍՀՄ արտաքին առեւտրի ակադեմիայի դասընթացներին:

1983-2001թթ. եղել է ՀԽՍՀ մինիստրների խորհրդի արտաքին կապերի բաժնի ավագ ռեֆերենտ, արտաքին կապերի բաժնի վարիչ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ:

2001-2007թթ. զբաղեցրել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը:

2002-2008թթ. զբաղեցրել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ
Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը
(համատեղության կարգով, նստավայրը` ք. Պեկին):

2007թ. նոյեմբեր – 2008թ. օգոստոսին աշխատել է ՀՀ ԱԳ նախարարությունում` որպես աշխատակազմի քարտուղարության խորհրդական:

Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Տպել էջը