ՀՀ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը«APA» լլրտվական •ործակալության հարցին 18 դեկտեմբերի 2007թ.

18 դեկտեմբերի, 2007

ՀԱՐՑ - Կցանկանաինք իմանալ, թե ինչ պաշտոնական դիրքորոշում ունի ՀՀ ԱԳՆ-ն Հայաստանում Ադրբեջանի շաբաթվա անցկացման վերաբերյալ:

ՊԱՏԱՍԽԱՆ - Մենք դրական ենք վերաբերվում ցանկացած նախաձեռնությանը, որը միտված է Հարավային Կովկասում երկխոսության ծավալմանը:

Կարծում ենք այս նախաձեռնությունը վառ ապացույց է մեր նվիրվածությանը երկխոսությանն ու խաղաղությանը, այն ինչ մասին Մադրիդում Ձեզ տրված հարցազրույցում խոսեց ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը: Նման միջոցառումները չլինելով ինքնանպատակ, պետք է ունենան իրենց շարունակությունը ծրագրում ներգրավված բոլոր երկրներում: Հանրային դիվանագիտության եւ ժողովրդական շփումների միջոցով է, որ հնարավոր է նպաստել ԼՂ հարցի շուրջ ընթացող խաղաղ գործընթացին:

 

Տպել էջը