Կահիրեի նորաբաց մանկական ուռուցքաբանական հիվանդանոցում «Հայկական օր» մշակութային բարեգործական ձեռնարկի վերաբերյա 18 դեկտեմբերի 2007թ.
18 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 14-ին Կահիրեի նորաբաց մանկական ուռուցքաբանական հիվանդանոցում տեղի ունեցավ «Հայկական օր» մշակութային բարեգործական ձեռնարկը, որի ընթացքում եգիպտահայ մանուկները ներկայացրեցին հայկական երգն ու պարը, ինչպես նաեւ ձեռքի աշխատանքի իրենց հմտությունները:
Համերգից առաջ ընթերցվեց ՀՀ առաջին տիկնոջ հատուկ ուղերձը` ձեռնարկի կազմակերպման վերաբերյալ: Միջոցառման ավարտին Եգիպտոսում ՀՀ դեսպանի տիկինը հիվանդանոցի տնօրինությանը փոխանցեց եգիպտահայ կազմակերպությունների եւ անհատների կողմից հանգանակված դրամական նվիրատվությունը:
Ձեռնարկին ներկա էին ԵԱՀ առաջին տիկնոջ գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար անձինք, եգիպտահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ հիվանդանոցում բուժվող բազմաթիվ երեխաներ:
Նախաձեռնությունը բարձր գնահատվեց հիվանդանոցի տնօրինության կողմից եւ լայնորեն լուսաբանվեց եգիպտական լրատվամիջոցներով: