Կահիրեի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում կազմակերպված միջոցառման վերաբերյալ  18 դեկտեմբերի 2007թ.

18 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 13-ին Կահիրեի համալսարանի բանասիրական Ֆակուլտետի հայագիտական ուսումնասիրությունների նորաստեղծ կենտրոնում հատուկ զեկուցումով հանդես եկավ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոՖ. Նոկոլայ Հովհաննիսյանը` «Հայ-արաբական պատմամշակութային հարաբերությունները» թեմայով:

Զեկուցման ընթացքում բանախոսն անդրադարձավ հայ-արաբական հարաբերությունների պատմական տարբեր փուլերի լուսաբանմանը արաբական խալիՖայության շրջանից մինչեւ մեր օրերը, արաբական մտավոր-մշակութային եւ հասարակական-քաղաքական կյանքում հայերի ունեցած դերին, ինչպես նաեւ հայոց ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների նկատմամբ արաբների դրական դիրքորոշմանը:

Տեղի ունեցավ նաեւ պրոՖ. Ն. Հովհաննիսյանի հանդիպումը բանասիրական Ֆակուլտետի դեկանի եւ պրոՖերսորա-դասախոսական կազմի հետ: Բանասիրական Ֆակուլտետի կողմից Ն. Հովհաննիսյանին հանձնվեց հուշամեդալ:

Միջոցառումը կազմակերպվել էր Եգիպտոսում ՀՀ դեսպանության եւ հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնի համագործակցությամբ, որն առաջին միջոցառումն էր նշյալ կենտրոնում:

Վերոնշյալ զեկուցման հիմնական ունկնդիրներն էին բանասիրական Ֆակուլտետի արեւելագիտության Ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսները:
Տպել էջը