ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանի եւ Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողների հետ հանդիպման վերաբերյալ
13 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը ընդունել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի գիտակրթական կենտրոնի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի ուսանողներին:
Փոխնախարար Ղարիբջանյանը ուսանողներին ներկայացրել է ՀՀ ԱԳՆ պատմությունը եւ գործառույթները, ինչպես նաեւ պատմել է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների ու առաջնահերթությունների մասին:
Պատասխանելով ուսանողների հարցերին փոխնախարար Ղարիբջանյանը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-վրացական եւ հայ-իրանական հարաբերություններին, ինչպես նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ ՀՀ մոտեցումներին: