Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման վերաբերյալ 11 դեկտեմբերի 2007թ.

11 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 8-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի Ավինյոն (Avignon) քաղաքի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր, նախկին նախարար տիկին Մարի-Ժոզե Ռուագը (Mme Marie-Josռ Roig) Ավինյոնի կենտրոնական պուրակում բացեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:

Հանդիսավոր արարողությանը ներկա էին պատգամավորներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, տեղի հայկական միությունների ղեկավարներ, լրագրողներ, հարյուրավոր քաղաքացիներ:

«Բացելով այսպիսի հուշարձաններ՝ ֆրանսիացի ժողովուրդը միաժամանակ հաստատում է իր հավատարմությունը հումանիստական մեծ գաղափարներին եւ իր համերաշխությունը հայ ժողովրդին: Խորհրդանշական է, որ այս հուշարձանը նվիրված է նաեւ բոլոր ցեղասպանությունների զոհերին, ինչպես նաեւ հանուն Ֆրանսիայի ազատության ընկած մարտիկներին. Ֆրանսիայի, որն առաջինը օրենքի ուժով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը», իր շնորհակալական խոսքում ասաց դեսպան Է. Նալբանդյանը:
Տպել էջը