Հայաստանի Ազային Ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորածպատվիրակության Բուենոս Այրես այցի վերաբերյալ 11 դեկտեմբերի 2007թ. \
11 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 9-ին եւ 10-ին Արգենտինայի նորընտիր նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների կողմից պարտականությունների ստանձնման կապակցությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցելու նպատակով Բուենոս Այրեսում էր գտնվում Հայաստանի պատվիրակությունը` Ազգային Ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էր ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության պետ Արմեն Եգանյանը:
Դեկտեմբերի 9-ին Արգենտինայի արտգործնախարարության «Սան Մարտին» պաշտոնական հանդիսությունների պալատում կայացել է օտարերկրյա պատվիրակությունների հանդիպումը Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիրչների եւ նորընտիր նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչների հետ: Պաշտոնական արարողությունների ընթացքում Հայաստանը ներկայացնում էին ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը եւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Դեկտեմբերի 10-ին հայկական պատվիրակությունը մասնակցել է Արգենտինայի Ազգային Կոնգրեսում տեղի ունեցած Արգենտինայի նախագահի պարտականությունների ստանձնման հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում Արեւիկ Պետրոսյանը, շնորհավորելով Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին, Հայաստանի կառավարության անունից համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Արգենտինայի բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել եւ ընդլայնվել: