Իտալիայում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին«Չիվիլիտաս 2007» մրցանակի շնորհման վերաբերյալ 10 դեկտեմբերի 2007թ.

10 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 9-ին Իտալիայի Կոնելիանո քաղաքում տեղի է ունեցել Դամա Կաստելանա կազմակերպության կողմից ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին «Չիլիտաս 2007» մրցանակի շնորհման արարողությունը:

«Չիլիտաս 2007» մրցանակը հիմնադրվել է 1992թ. Դամա Կաստելանա կազմակերպության, Կոնելիանո քաղաքի, Տրեւիսո նահանգի, Վենետո շրջանի եւ Եվրոպական Միության կողմից եւ շնորհվում է մարդկային բարձրագույն արժեքներ, հանդուրժողականություն, միասնություն խորհրդանշող անհատներին, որոնց գործունեությունը ուղղված է հանրության եւ մարդկության կենսամակարդակի բարելավմանը:

Նախորդ մրցանակակիրներն էին Հռոմի Պապ Հովհաննես Պողոս երկրորդը (2004) եւ Նոբելյան մրցանակակիր եւ Պրիմո Լեւիի դուստր Ռիտա Լեւի Մոնտալչինին (2003):

Նախարար Օսկանյանին «Չիվիլիտաս 2007» մրցանակի պարգեւատրման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին քաղաքապետարանում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, գործարարների, բարձրաստիճան պաշտոնյաների, նաեւ Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ: Արարողությանը հաջորդել է երթ դեպի Ակադեմիական թատրոն: Երթի մասնակիցները կրել են միջնադարյան ավանդական ազգային հագուստներ:

Այս մրցանակով նախարար Օսկանյանը պարգեւատրվել է աշխարհում եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված երկխոսության ծավալման համար:
Տպել էջը