Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի եւ Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբաշի հանդիպման վերաբերյալ 10 դեկտեմբերի 2007թ.

10 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Ժողովրդական Ժողովի նախագահ Մահմուդ Աբաշի հետ:

Նախագահին փոխանցվել էՀՀ Ազգային Ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանի ողջույնները: Հանդիպման ընթացքում խոսվել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման մասին: Մահմուդ Աբաշը տեղեկացվել է, որ Հայաստանի խորհրդարանում ձեւավորվել է հայ-սիրիական բարեկամության խումբ եւ հայկական կողմը սպասում է սիրիացի գործընկերների պատասխանին: Մահմուդ Աբաշը հայտնել է, որ բարեկամության խմբի կազմավորումն ավարտվել է վերջերս, որի մասին շուտով կտեղեկացվի Հայաստանի դեսպանությունը:

Հանդիպման ընթացքում նաեւ քննարկվել են Հայաստանի տնտեսության հիմնական ուղղությունները եւ տնտեսական վիճակը: ՀՀ դեսպանը հետաքրքրվել է 2008թ. ընթացքում ՍԱՀ խորհրդարանական պատվիրակության Հայաստան այցի հնարավորությունով: Մահմուդ Աբաշը նշել է, որ գալիք տարում ծրագրված են մի շարք օտարերկրյա այցեր, եւ թերեւս, հնարավորություն կունենա այցելել նաեւ Հայաստան:
Տպել էջը