Բրյուսելում Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության քաղաքականությանընվիրված սեմինարի վերաբերյալ 10 դեկտեմբերի 2007թ.
10 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 6-ին Բրյուսելում Լիտվայի արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության քաղաքականություն. երրորդ երկրների մասնակցությունը» սեմինարը, որի նպատակն էր Եվրոպական անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության ներկայացումը Եվրոպական հարեւանության քաղաքականության Արեւելյան Եվրոպայի ուղղության անդամ երկրներին` Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Մոլդովային եւ Ուկրաինային:
Սեմինարի ընթացքում ԵՄ կողմը հանգամանորեն ներկայացրել է ԵԱՊՔ-ի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող ռազմական եւ քաղաքացիական գործողությունները, ինչպես նաեւ ԵԱՊՔ-ի գործողություններին երրորդ երկրների` այդ թվում ԵՀՔ անդամ երկրների հնարավոր մասնակցության հեռանկարները:
Սեմինարին հայկական կողմից մասնակցել են ՀՀ ՊՆ եւ ԱԳՆ ներկայացուցիչներ: