Ստրասբուրգում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի

08 դեկտեմբերի, 2007

Դեկտեմբերի 7-ին աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ԵԽ ԱԳ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի հանձնախմբի անդամների հետ:



Նախարարը կարեւորեց այս ավանդական հանդիպումը Ագոյի հանձնախմբի անդամների հետ, որն առաջինն է Մադրիդում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման զարգացումների ու Հայաստանի առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված հարցեր: Հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանը պատասխանեց Ագոյի հանձնախմբում ներգրավված դեսպանների հարցերին:

Այսօր նախարար Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի հետ: Կողմերը քննարկեցին Նախիջեւանում մշակութային ժառանգության իրավիճակը գնահատելու նպատակով փաստահավաք առաքելության այցին առնչվող հարցեր, ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումներն ու Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր:

Վարդան Օսկանյանը հանդիպեց նաեւ ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ղեկավար Մարկ Շոյերին: Կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղ եւ հարակից տարածքներ Մարկ Շոյերի այցին եւ ԼՂ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին:

Նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հետ:
Տպել էջը