ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի եւ Հայաստան այցելածադրբեջանցի, թուրք, վրացի լրագրողների հանդիպման վերաբերյալ 7 դեկտեմբերի 2007թ.

08 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց «Հակամարտությունների ոչ ավանդական կարգավորման եղանակների կովկասյան կենտրոնի» հրավերով Հայաստանում գտնվող մի խումբ ադրբեջանցի, թուրք, վրացի լրագրողների:

Ողջունելով «Կովկասյան կենտրոնի» նախաձեռնությունը փոխնախարարը կարեւորեց նման հանդիպումների եւ այցերի կազմակերպումը` որպես ժողովրդական դիվանագիտության դրսեւորում եւ հարեւան պետությունների երկխոսության հաստատմանն ուղղված լուրջ քայլ:

Այնուհետեւ փոխնախարար Կիրակսոյանը պատասխանեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների եւ հայ-վրացական համագործակցության զարգացման վերաբերյալ հարցերի:
Տպել էջը