Նյու Դելիում տեղի ունեցած Ազգային Հիմնադրամների միջազգային 12-րդ համաժողովի վերաբերյալ 7 դեկտեմբերի 2007թ. Ս.թ.

08 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 3- 5-ը Նյու Դելիում տեղի է ունեցել Ազգային Հիմնադրամների (National Trusts) միջազգային 12-րդ համաժողովը 53 երկրների մասնակցությամբ:
Համաժողովի շրջանակներում քննարկվել են այնպիսի հարցեր, ինպիսիք են ժառանգությունն ու գլոբալիզացիան, ժառանգության պահպանումն ու զբոսաշրջության զարգացումը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, պատմական եւ մշակութային արժեքների պահպանման կառավարումը, ժառանգության պահպանման խնդիրները հակամարտությունների եւ բնական աղետների գոտիներում:

Համաժողովի բացման նիստին ելույթ է ունեցել Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհը:

Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անզարին պաշտոնապես հայտարարել է Ազգային հիմնադրամների միջազգային կազմերպության (INTO-International National Trusts Organization) ստեղծման մասին:

Հայաստանի պատվիրակությունը ելույթ է ունեցել համաժողովի առաջին օրը ժառանգության պահպանմանն առնչվող թեմայով:

Մասնակիցներին բաժանվել են համապատասխան նյութեր հայկական պատմամշակութային եւ ճարտարապետական հսկայական ժառանգության մասին:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են ՀՀ մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը, ՀՀ ԱԱ ազգագրության եւ հնագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մկրտիչ Զարդարյանը, Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը:
Տպել էջը