Բուլղարիայի Եկեղեցական Սինոդի կողմից Հայող Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ 7 դեկտեմբերի 2007թ. Ս.թ. դեկտեմբերի 4-ի

06 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 4-ին Բուլղարիայի Եկեղեցական Սինոդը ցավակցական նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին , որով իր խորին ցավակցությունն է հայտնել 1915 թ. տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության կապակցությամբ:

Սա առաջին անգամն է, որ Բուլղարիայի Եկեղեցական Սինոդի կողմից ընդունված փաստաթղթում Հայոց Եղեռնին վերաբերող փաստաթղթում օգտագործվում է «ցեղասպանություն» բառը:

Ինչպես նշվում է նամակի մեջ`«Բուլղար ժողովուրդն ու եկեղեցին ոչ քիչ տանջանք ու հալածանք են ապրել հինգ դարյա օսմանյան լծի ներքո: Այս ամենը ցույց է տալիս երկու քրիստոնեա ժողովուրդների ընդհանուր ճակատագիրը: Բուլղարիայում ապրում են շուրջ 70 000 հայեր, որոնք հանդիսանում են Բուլղարիայում եղբայրական ընդունելություն գտած տուժվածների ժառանգները: Հավերժ լինի բազմաթիվ զոհերի հիշատակը, որոնք տուժեցին թուրքերի սրից:
Տպել էջը