ՀՀ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը «Ռեգնում» լրատվական գործակալության հարցին 5 դեկտեմբերի 2007թ.
05 դեկտեմբերի, 2007ՀԱՐՑ - Ինչպե՞ս կմեկնաբանեք թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածած ասեկոսներն այն մասին, որ ՔԲԿ-ը մտադիր է վերաբազավորվելու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում ու վերջինիս վերահսկողության ներքո գտնվող տարածքներում:
ՊԱՏԱՍԽԱՆ - Չնայած մենք արդեն արձագանքել ենք այդ լուրերին, սակայն մեկ անգամ եւս ցանկանում եմ կրկնել, որ նմանատիպ տեղեկությունները իրականության հետ որեւիցե կապ չունեն եւ անհեթեթություն են: Ակնհայտ է, թե որտեղից են գալիս նման ստահոդ տեղեկությունները:
Այդ անհիմն լուրերը չի կարելի անվանել այլ կերպ, քան հերթական սադրանք: