Աթենքում կայացած Սեւծովյան առեւտրի եւ ներդրումների խրախուսման ծրագրի մեկնարկի վերաբերյալ 5 դեկտեմբերի 2007թ. Ս.թ. դեկտ

05 դեկտեմբերի, 2007

Ս.թ. դեկտեմբերի 3-ին Աթենքում կայացավ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP ՄԱԶԾ) եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) «Սեւծովյան առեւտրի եւ ներդրումների խրախուսման ծրագրի» սկիզբը նշանավորող հանդիպումը:

Նշված ծրագիրը Հունաստանի, Թուրքիայի, ՄԱԶԾ եւ ՍԾՏՀԿ համատեղ նախաձեռնությունն է, որի նապատակն է խրախուսել ներդրումներն ու առեւտրային կապերը ՍԾՏՀԿ անդամ-երկրների միջեւ: Այն նախատեսում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել նշված երկրների փոքր եւ միջին ձեռնարկություններին, ինչպես նաեւ` գործարարության աջակցման կազմակերպություններին:

Հանդիպմանը Հայաստանի պատվիրակության ղեկավար, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Տիգրան Դավթյանը ներկայացրեց Հայաստանի ծրագրերը` արտահանման խթանման ու ներդրումների ներգրավման ոլորտներում:

Հայկական պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Ալեքսանդր Ավանեսովը:
Տպել էջը