ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հանդիպման վերաբերյալ 5 դեկտեմբերի 2007թ.
04 դեկտեմբերի, 2007ՌԴ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. դեկտեմբերի 5-ին Մոսկվայում ՀՀ դեսպանությունում ընդունեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ կանոնադրական մարմինների 2007թ. նիստերի ընթացքում ստորագրված փաստաթղթերի, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ում հաջորդ տարվա երկրորդ կիսամյակում ՀՀ նախագահության ներքո Կազմակերպության կանոնադրական մարմինների առաջիկա նիստերը Երեւանում անցկացնելու մասին որոշումների իրագործման վերաբերյալ հարցեր:
Զրուցակիցները նշեցին Հայաստանի ակտիվ մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նոր լիազոր ներկայացուցչի նշանակումը, ապահովելով ՀՀ ներգրավվածության շարունակականությունը, կնպաստի այս բազմակողմ համագործակցության արդյունավետության բարձրացմանը: Քննարկվեցին նաեւ 2008թ. Հայաստանում ՀԱՊԿ շրջանակներում «Ռուբեժ 2008» զորավարժությունների կազմակերպման, անդամ պետությունների զորամիավորումների մասնակցության հետ առնչվող հարցեր:
Կողմերը նաեւ անդրադարձան միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գերատեսչությունների համագործակցության խնդիրներին: