ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Ս.Մկրտչյանի Կոսովո կատարած այցի վերաբերյալ 3 դեկտեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի 3

03 դեկտեմբերի, 2007

Ս.թ. նոյեմբերի 30-ին ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը եռօրյա աշխատանքային այց կատարեց Կոսովո:

Ս.Մկրտչյանը այցելեց ՈՒրոշեւացում տեղակայված Հունական խաղաղապահ գումարտակ, որի կազմում են ծառայում ՀՀ խաղաղապահները:

Պրն. Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՀՀ խաղաղապահ դասակի հրամանատար կապիտան Մ. Բասեղյանի եւ անձնակազմի հետ, ինչպես նաեւ Հունական խաղաղապահ համակազմի (կոնտինգենտի) հրամանատար, գնդապետ Թ. Պանասի հետ: Հանդպիման ըթացքում գնդապետ Պանասը իր գոհունակությունը հայտնեց հայ խաղաղապահների բարձր կարգապահության եւ պատրաստվածության մակարդակի առնչությամբ:

Պրիշտինա կատարած այցի ժամանակ Ս. Մկրտչյանը Կոսովոյում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարման առաքելությունում (UNMIK) հանդիպեց Բազմազգության եւ աջակցության բաժնի ղեկավար Օ. Եգորովին (ԱՄՆ): Հանդիպման ժամանակ հիմնականում քննարկեցին Կոսովոյի կառավարման գործառույթները ՄԱԿ-ից ԵՄ-ին փոխանցելու հետ կապված խնդիրները:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ Առաքելության ղեկավարը «Film City»-ում, որտեղ տեղակայված է Կոսովոյի ուժերի կենտրոնակայանը, հանդիպեց KFOR-ի հրամանատար, ֆրանսիական բանակի գեներալ Քսավիե դե Մարնհակին: Գեներալ դե Մարնհակը ներկայացրեց երկրամասի ընդհանուր անվտանգության իրավիճակը, Կոսովոյում կայացած ընտրություններից հետո սպասվող զարգացումները: Երկուստեք անդրադարձ կատարվեց դեկտեմբերի 10-ի սահմանված ժամկետի մոտալուտ ավարտի հետ կապված հարցերին:
Տպել էջը