ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Էստոնիա կատարած այցի վերաբերյալ 3 դեկտեմբերի 2007թ. Ս.թ. դեկտեմբերի 3-ին աշխատանքա
03 դեկտեմբերի, 2007Ս.թ. դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցով Էստոնիա ժամանած ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պայետի հետ էր:
Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին, նախարար Պայետը նշեց, որ Էստոնիան հետաքրքրված է առավել ամրապնդել Եւ զարգացնել երկկողմ հարաբերությունները տարբեր բնագավառներում: Իր հերթին Նախարար Օսկանյանը հավաստիացրեց Էստոնիայի հետ բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամությունը, հատկապես հաշվի առնելով առկա ներուժը, երկու ժողովրդների պատմական կապերը Եւ միմյանց հանդեպ համակրանքը:
Նախարարները քննարկեցին տնտեսական համագործակցության ակտիվացման հնարավորությունները` նշելով տեղեկատվական տեխնոլոգիաները Եւ տուրիզմը որպես առաջնային ոլորտներ: Այդ առումով խոսվեց նաԵւ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման նպատակահարմարության մասին:
Զրուցակիցները կարեւորեցին նաԵւ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, ինչը կնպաստի երկկողմ կապերի խորացմանն ու ակտիվացմանը: Մասնավորապես, կարեւորվեց երկու երկրների միջեւ «ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության» Եւ Ռեադմիսսիայի վերաբերյալ համաձայնագրերի ստորագրման անհրաժեշտությունը:
Անդրադառնալով Եվրամիության հարԵւանության քաղաքականության Գործողությունների ծրագրին, Էստոնիայի ԱԳ նախարարը եվրոպական կառույցներին անդամակցելու էստոնական փորձը կիսելու իր երկրի պատրաստակամությունը հայտնեց: Այնուհետեւ նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկա ծրագրերը: Անդրադարձ կատարվեց նաԵւ միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջեւ համագործակցությանը:
Հանդիպման ընթացքում մտքեր փոխանակվեցին նաԵւ տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաեւ Հայաստանի հարԵւան պետությունների հետ առկա հարաբերությունների վերաբերյալ: Նախարար Օսկանյանը իր էստոնաջի գործընկերոջ խնդրանքով ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը:
Զրույցի ավարտին, պարոն Օսկանյանն իր գործընկերոջը հրավիրեց Հայաստան:
Հանդիպմանը հաջորդեց «Հայաստանի Հանրապետության եւ Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջեւ եվրաինտեգրման հարցերում համագործակցության մասին» հուշագրի ստորագրման արարողությունը եւ համատեղ մամուլի ասուլիսը:
Նույն օրը նախարար Օսկանյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի Խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ տկն. Քրիստինա Օյուլանդի հետ: