ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Ուրուգվայի նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 27 նոյեմբերի 2007թ.
27 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպան Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը (նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով դեսպանին` ԱԳ նախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում եւ նշեց, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները, նաեւ ստեղծված իրավական դաշտը հիմք են ծառայում տարբեր ոլորտներում առավել ակտիվ համագործակցություն իրականացնելու համար:
Կողմերը կարեւորեցին մշակութային, հասարակական բնույթի փոխանակություններից դեպի առեւտրական, տնտեսական, տեխնիկական համագործակցությանն անցնելու անհրաժեշտությունը, երկուստեք գոհունակություն հայտնեցին միջազգային կազմակերպություններում, մասնավորապես ՄԱԿ-ի շրջանակում երկու երկրների արդյունավետ գործակցության կապակցությամբ:
Կողմերը շոշափեցին տարածաշրջանային հարցեր հարցեր, Հայաստանի եւ Ուրուգվայի հարաբերությունները հարեւան երկրների հետ: Նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա վիճակը:
Տեղեկանք. Խորխե Ալբերտո Մեյեր Լոնգը ծնվել է 1949թ. Ուրուգվայի «Նոր Հելվեթիա» շվեյցարական գաղութում: 1975թ. ավարտել է Ուրուգվայի համալսարանը, ստացել դիվանագիտության դոկտորի աստիճան: 1979թ. անցել է դիվանագիտական ծառայության` տարբեր պաշտոններ զբազցնելով Ուրուգվայի ԱԳՆ-ում եւ արտերկրում Ուրուգվայի դիվանագիտական ներկայացուցչություններում: 2005-2006թթ. եղել է
Ուրուգվայի Պետարարողակարգի Ծառայության տնօրեն: 2006թ. նշանակվել է ՌԴ-ում
Ուրուգվայի դեսպան: Պարգեւատրվել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի ասպետ, Բրազիլիայի Հարավային Խաչի Ուխտի ասպետի շքանշանով: