ՆԱՏՕ-ի կենտրոնակայան ՀՀ պատվիրակության այցի վերաբերյալ 23 նոյեմբերի 2007թ. ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության եւ ՆԱՏՕ-ի Միջազգ

23 նոյեմբերի, 2007

ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության եւ ՆԱՏՕ-ի Միջազգային քարտուղարության համագործակցությամբ կազմակերպված «Պաշտպանական հաստատությունների կառուցում ՀՀ խորհրդարանականների եւ ավագ պաշտոնյաների համար» խորագրով ծրագրի շրջանակներում ս.թ. նոյեմբերի 20-22-ը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելեց հայկական պատվիրակությունը:

Պատվիրակության կազմում էին ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Տոնոյանը, Վարդան Խաչատրյանը, ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը, ԱԳՆ ՍՎՄԱ վարչության պետ Արմեն Եդիգարյանը:

Ծրագիրն ընդգրկում էր զեկույցներ ՆԱՏՕ-ի ընթացիկ քաղաքական օրակարգի, Խորհրդարանական վեհաժողովի դերի, ՆԱՏՕ-ի գործողությունների, ռազմավարական պաշտպանական վերազննման եւ խորհրդարանների դերակատարության վերաբերյալ:

Ներածական ելույթով հանդես եկավ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Ֆ. Սիմոնսը: Նշված մյուս զեկույցները ներկայացրին Քաղաքականության պլանավորման ստորաբաժանման փոխղեկավար Մ. Ռյուհլեն, Խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ա. Չելլինոն, Գործողությունների գծով ԳՔ փոխտեղակալ Ջ. Պարդյուն, ՆԱՏՕ-ում Լիտվայի դեսպան Լ. Լինկեւիչյուսը:

Ծավալված քննարկումների ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց Դաշինքի ներկայացուցիչները տվեցին համապատասխան պարզաբանումներ:

ՀՀ պատվիրակության հետ ծրագրին մասնակցեցին նաեւ Առաքելության անդամները:
Տպել էջը