Իտալիայում Հայկական մշակույթի օրերի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների վերաբերյալ 22 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյ

23 նոյեմբերի, 2007

Ս.թ. նոյեմբերի 17-ին եւ 19-ին Իտալիայում Հայկական մշակույթի օրերի շրջանակներում տեղի են ունեցել միջոցառումներ, որոնց մասնակցել եւ բացման խոսքով հանդես է եկել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը:

Նոյեմբերի 17-ին Օլիվիերի Իբիսկոս հրատարկչատան հետ համատեղ Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր հանրահայտ իտալացի արվեստագետ, հայ ֆուտուրիստական պոեզիայի գիտակ պրոֆեսոր Մարիո Վերդոնեի կողմից Եղիշե Չարենցի «Հայկական տաղերի» իտալերեն թարգմանության գրքի շնորհանդեսը:

Ելույթներ են ունեցել նաեւ իտալացի ճանաչված հայագետներ եւ արվեստագետներ:

Նոյեմբերի 19-ին Հռոմի Վաշելլո ճանաչված թատրոնի բեմում Երեւանի մնջախաղի պետական թատրոնը ներկայացրել է «Դեւը» ներկայացումը, որը մեծ հաջողություն է ունեցել:

Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Շուգարյանը ելույթում գոհունակություն է հայտնել մեծաթիվ հանդիսատեսի մասնակցության առիթով, նաեւ ներկաներին ծանոթացրել է մշակույթի օրերի ընդհանուր ծրագրին` անդրադառնալով ինչպես արդեն տեղի ունեցած, այնպես էլ հետագայում կազմակերպվելիք միջոցառումներին:-
Տպել էջը