Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կայացած ընդունելության մասին 23 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյեմբերի 21-ին Արգենտինայում ՀՀ

23 նոյեմբերի, 2007

Ս.թ. նոյեմբերի 21-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել ընդունելություն Բուենոս Այրեսում նոյեմբերի 20-ից 22-ը անկացված` «Ցեղասպանությունների սոցիալական անդրադարձների վերլուծություն» խորագրով միջազգային երկրորդ համաժողովի մասնակիցների պատվին:

Հրավիրյալների թվում էին ցեղասպանությունների խնդրով զբաղվող եւ իրենց գիտական եւ հանրային գործունեությամբ հայտնի գիտնականներ` Լոս Անջելիսի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանը, Յերուսաղեմի Հիբրեական համալսարանի պրոֆեսոր Իսրայել Չարնին, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Մարսիա Էսպարզան, Կանադայի Բրիտանական Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ադամ Ջոնսը, Միլանի «Ժողովրդների մշտական դատարան» հաստատության գլխավոր քարտուղար` Ջիաննի Տոնյոնին, համաժողովի նախագահ` արգենտինացի գիտնական Դանիել Ֆեյերստեյնը, օտարերկրյա դիվանագետներ, արգենտինյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Արգենտինահայությունն ընդունելությանը ներկայացված էր համայնքային կառույցների ղեկավարների մակարդակով:Ներկաների առջեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Վ.Կարմիրշալյանը: Պրոֆեսոր Ի.Չարնին համաժողովի մասնակիցների անունից երախտագիտություն հայտնեց Հայաստանի դեսպանությանը` միջազգային այս կարեւոր համաժողովի մասնակիցների նկատմամբ ցուցաբերած ուշադրության եւ հարգանքի համար:
Տպել էջը