Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Վահագն Մովսիսյանի հավատարմագրերի հանձնման վերաբերյալ 20 նոյեմբերի 2007թ.
20 նոյեմբերի, 2007Ս.թ. նոյեմբերի 15-ին Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական Ժողովի սրահում տեղի ունեցավ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Հու Ձինթաոյին ՉԺՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահագն Մովսիսյանի հավատարմագրերի հանձնման արարողությունը:
Արարողությունից հետո կայացած զրույցի ընթացքում ՉԺՀ Նախագահը ողջունեց ՀՀ դեսպանին՝ խոստանալով նրան չինական կողմի ամենայն աջակցությունը բարձր առաքելությունն իրականացնելու հարցում:
Իր խոսքում ՀՀ դեսպան Վ.Մովսիսյանը նշեց, որ իր համար մեծ պատիվ է ներկայացնել Հայաստանը Չինաստանի նման բարակեմական երկրում, ինչպես նաեւ փոխանցեց ՀՀ Նախագահի մաղթանքներն ու շնորհավորանքները Հու Ձինթաոյին՝ ՉԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Զրույցի ընթացքում կողմերը անդրադարձան երկու երկրների միջեւ հարաբերությունների բարձր մակարդակին եւ ողջունեցին երկու երկրների ջանքերը երկկողմ համագործակցության զարգացման հարցում: Կողմերը նշեցին նաեւ մոտ ապագայում Չինաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման ու Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի բացմանն ուղղությամբ տարվող աշխատանքները: