ՀՀ ԱԳՆ խոսնակ Վլադիմիր Կարապետյանի պատասխանը «Մեդիամաքս» գործակալության հարցին Լոս Անջելես Թայմս օրաթերթին ՀՀ վարչապետի հարցազրույցի կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյայի մե
13 նոյեմբերի, 2007ՀԱՐՑ. - Պրն. Կարապետյան, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարը բավականին անվայել կերպով է մեկնաբանել Լոս Անջելես Թայմս օրաթերթին ՀՀ վարչապետի հարցազրույցի որոշ հատվածներ: Ի՞նչ կասեիք նման ոճի վերաբերյալ:
ՊԱՏԱՍԽԱՆ .- Շատ դժվար է դա որակել որպես մեկնաբանություն:
Զավեշտական է նաեւ, որ տեղական լրատվամիջոցի կողմից օրերս ստախոսության մեջ մերկացված պաշտոնյան, ով նաեւ կրում է դիվանագիտական կոչում, փորձ է անում դատողություններ անել հարեւան պետության ղեկավարներից մեկի գնահատականների վերաբերյալ:
Ցավում եմ, որ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը ժառանգել է ոչ միայն իր նախորդի ոճն ու մեթոդները, այլեւ իր ղեկավարության բարոյական կեցվածքը: Կարծես թե նման ոճը ավանդական է դարձել Ադրբեջանի ԱԳՆ-ում: Թերեւս ավելին սպասել չէր կարելի մի երկրից, ուր քաղաքական մակարդակի է բարձրացվել ազգային փոքրամասնությունների եւ նրանց մշակութային ժառանգության նկատմամբ անհանդուրժողականությունն ու կույր ատելությունը: Ասվածի օրինակները բազմաթիվ են` ներառյալ պատերազմի ամենօրյա սպառնալիքները:
Հայաստանի համար կրոնական հանդուրժողականությունը, հարեւան պետությունների հետ համագործակցությունը դատարկ խոսքեր չեն, այլ` համատեղ անցյալ, առօրյա կյանք, ամենօրյա հարաբերություններ եւ միասնական ապագա: