Նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի հուշատախտակի բացման վերաբերյալ 31 հոկտեմբերի 2007թ. Ս. թ. հոկտեմբերի 30-ին հայ ականավոր նկար
31 հոկտեմբերի, 2007Ս. թ. հոկտեմբերի 30-ին հայ ականավոր նկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի ծննդավայր Սղնախ քաղաքում տեղի է ունեցել նկարչի հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը: Հիշյալ հուշատախտակը տեղադրվել է մեծանուն նկարչի հարազատ տան վրա, որտեղ նա ծնվել եւ ապրել է 1857-1873թթ.:
Միջոցառմանը, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանությունը եւ նվիրված էր Բաշինջաղյանի ծննդյան 150-ամյակին, ներկա են եղել եւ ելույթ ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրթը, Վրաստանի ԱԳՆ Եվրոպական դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կ. Չիտայան, վարչության պետ Բ. Շոնիան, Կախեթի տարածաշրջանի մարզպետի տեղակալ Դ. Ցիցկարիշվիլին, Սղնախի քղաքապետ Ռ. Խաթեիշվիլին, հայ մտավորականության ներկայացուցիչներ:
Դեսպան Սիլվանյանը, նշելով Բաշինջաղյանի մեծ ավանդը հայ, վրացական եւ համաշխարհային գեղանկարչության մեջ` խորհրդանշական է համարել Սղնախ քաղաքի արդի վերակառուցումը եւ զուգահեռ ընթացող հոգեւոր արժեքների վերածնունդն ու վերագնահատումը: