Սան Պաուլոյում անցկացվող 31-րդ միջազգային կինոփառատոնի վերաբերյալ 31 նոյեմբերի 2007թ. Այս օրերին Սան Պաուլոյում ընթացող

31 հոկտեմբերի, 2007

Այս օրերին Սան Պաուլոյում ընթացող 31-րդ միջազգային կինոֆառատոնում, որի հիմնադիրն ու անփոփոխ կազմակերպիչն է բրազիլացի հանրաճանաչ կինոտեսաբան, հայազգի Լեւոն Կակոֆը, ներկայացվել են ցեղասպանությանը վերաբերող հինգ ֆիլմեր, որոնց թվում են նաեւ Կարլա Կարապետյանի «Ճչացողները» եւ Էլին Թալենբերգի «Երկար վերադարձ դեպի տուն» կինոնկարները: Վերջիններս մեծ հետաքրքրություն են առաջացրել ոչ միայն փառատոնի մասնակիցների այլ նաեւ բրազիլական հանդիսատեսի շրջանակներում:

Այդ առիթով փառատոնի անցկացման ընթացքում ս.թ. հոկտեմբերի 25-ին կազմակերպվել է Հայոց ցեղասպանության հարցերին վերաբերող բանավեճ-քննարկում, որին մասնակցել են քննադատներ եւ կինոգործիչներ, բրազիլահայ մտավորականներ ու լրագրողներ, ինչպես նաեւ կինոսիրողների մի լայն շրջանակ: Որպես բանախոսներ հրավիրվել են ֆիլմերի հեղինակներ Կարլա Կարապետյանն ու Էլին Թալենբերգը, ինչպես նաեւ Լեւոն Կակոֆն ու Սան Պաուլոյի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Լուսինե Եղիազարյանը:

Քննարկումների ընթացքում վեր են հանվել հայ ժողովրդի պատմության այդ ամենածանր ողբերգության շարժառիթներն ու հետեւանքները, Թուրքիայի ներկայիս կառավարության ժխտողական կեցվածքը Ցեղասպանության ճանաչման նկատմամբ, այդ համամարդկային ողբերգության միջազգային ճանաչմանն ուղղված ներկա զարգացումները:

Տպել էջը