Բուխարեստում ռումինացի երիտասարդ նկարիչների ցուցահանդեսի բացման վերաբերյալ 31 հոկտեմբերի 2007թ. Ս.թ. հոկտեմբերի 31-ի
31 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 31-ին Բուխարեստի «Սիգմա» պատկերասրահում տեղի է ունեցել ռումինացի երիտասարդ նկարիչներ Սիլվիա Կոստինի եւ Բոգդան Թեոդորեսկուի` Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական մոտիվներով արված գեղանկարների եւ կոլաժների «Մերձ- Փարաջանով» ( Para-Parajanov) խորագրով ցուցահանդեսի բացումը:
Ցուցահանդեսի ստեղծագործություններում արտացոլված էին Սերգեյ Փարաջանովի արվեստի ոգին եւ ինքնատիպությունը: Միջոցառմանը ներկա էին մեծ ռեժիսորի երկրպագուները, բազմաթիվ հյուրեր, ԶԼՄ ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ներկա էր նաեւ Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, որը հանդես եկավ Սերգեյ Փարաջանովի կյանքին ու արվեստին նվիրված ելույթով: