Հայաստան Համահայկական Հիմնադրամի տելեթոնի նախօրեին Բուենոս Այրեսում Հայաստանի դեսպանատանը կայացած ընդունելության վերաբերյալ 31 նոյեմբերի 2007թ.
31 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 29-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության եւ Հայաստան Համահայկական Հիմնադրամի արգենտինյան հանձնախմբի կողմից համատեղ կազմակերպվել է ընդունելություն, որը սկիզբ է դրել ս.թ. հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը կայանալիք տելեթոնին:
ՀՀ դեսպանատանը կայացած միջոցառմանը ներկա են եղել Հայաստան Հիմնադրամի Բուենոս Այրեսի հանձնախմբի անդամներ, արգենտինահայ բարերարներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, նաեւ դեսպանության անձնակազմը:
Հրավիրյալներին ուղղված խոսքով հանդես է եկել Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ով, բարձր գնահատելով արգենտինահայ համայնքի ներդրումը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում իրականացվող աշխատանքներում, կոչ է արել գործուն մասնակցություն բերել նաեւ գյուղական շրջանների զարգացմանն ուղղված համահայկական ծրագրերին:
Հիմնադրամի Արգենտինյան հանձնախմբի կատարված աշխատանքների, ինչպես նաեւ Հայաստանի գյուղական վայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպատակաուղղված ծրագրերի մասին է պատմել հանձնախմբի նախագահ Խորխե Վարդպարոնյանը:
Արմեն Էքսերջյանը, ով արդեն ստանձնել է Տավուշի մարզի Դիտավան գյուղի ծրագրերի իրականացումը, պատմել է օրերս Հայաստան կատարած իր այցելության մասին եւ ներկաներին հորդորել նույնպես մասնակցել համայն հայության համար այդ կարեւորագույն նախաձեռնությանը: