ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին Թայլանդի Թագավորության նորանշանակ դեսպանի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ 29 հոկտեմբերի 2007թ.
30 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանին իր հավատարմագրերի կրկնօրինակը հանձնեց Թայլանդի Թագավորության
նորանշանակ դեսպան Սութոփ Թիրակաոսալը (Suphot Dhirakaosal, նստավայրը` Մոսկվա):
Ողջունելով դեսպանին` ԱԳ փոխնախարարը հաջողություն մաղթեց նրան բարձր առաքելության կատարման գործում:
Փոխնախարար Կիրակոսյանը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Հայաստանի եւ Թայլանդի երկկողմ շփումների աշխուժացման վերաբերյալ, հատկապես տնտեսական եւ մշակութային ոլորտներում:
Զրուցակիցները նշեցին, երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման մեծ ներուժը — քննարկեցին համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Տեղեկանք. Ծնվել է 1949թ.: Ավարտել է Բանգկոկի Տամմասատ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1973թ. անցել է աշխատանքի Թայլանդի ԱԳՆ-ում: 1978-1986թթ. աշխատել է Վիետնամում, նաեւ Իտալիայում Թայլանդի Թագավորության դեսպանություններում, ՄԱԿ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում Թայլանդի մշտական առաքելություններում: 1994թ. նշանակվել է ԱՄՆ-ում Թայլանդի գլխավոր հյուպատոս, 2000թ` Քուվեյթում Թայլանդի արտակարգ եւ լիազոր դեսպան, այնուհետեւ 2001-ին` ԱՄԷ-ում Թայլանդի արտակարգ եւ լիազոր դեսպան, 2003-2006թթ. եղել է Մյանմայի Միությունում Թայլանդի արտակարգ եւ լիազոր դեսպանը: 2006թ. սեպտեմբերին ստացել է ՌԴ-ում Թայլանդի արտակարգ եւ լիազոր դեսպանի նշանակման համաձայնություն: Պարգեւատրվել է Թայլանդի Թագավորության բազմաթիվ շքանշաններով: Ամուսնացած է: