ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ
25 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ. Ֆասիեին, Մ. Բրայզային եւ Յու. Մերզլյակովին:
Հանդիպմանը, որը ս.թ. հոկտեմբերի 17-ին Փարիզում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման շարունակությունն էր, կրկին անդրադարձ եղավ ԼՂ հակամարտության կարգավորման հիմնախնդրում առկա տարաձայնությունների հաղթահարման եւ դիրքորոշումների մերձեցման հնարավորություններին: