Դանիայի Թա•ուհի Ն. Գ. Մար•րետե II-ին ՀՀ դեսպան Արա Այվազյանի հավատարմա•րերի հանձնման վերաբերյալ

24 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 22-ին Կոպենհագենում տեղի ունեցավ Դանիայի Թագուհի Ն. Գ. Մարգրետե II-ին ՀՀ դեսպան Արա Այվազյանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին նաեւ մասնակցում էր Թագուհու ամուսինը` Ն. Գ. Արքայազն Հենրիկը:

Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց
հայ-դանիական մշակութային եւ պատմական կապերին:

Դեսպան Այվազյանը Թագուհու խնդրանքով ներկայացրեց Հայաստանի եւ տարածաշրջանի քաղաքական եւ տնտեսական իրավիճակը:

Զրույցի ընթացքում Թագուհին նաեւ հույս հայտնեց, որ առաջիկայում հայ-դանիական երկկողմ հարաբերությունները նոր զարգացում կապրեն:
Տպել էջը