Բուենոս Այրեսի «Ջոն Քենեդի» ար•ենտինյան համալսարանում Հայաստանի դեսպանի դասախոսության վերաբերյալ

24 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 22-ին Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը արգենտինյան «Ջոն Քենեդի» համալսարանի ղեկավարության հրավերով հանդիպում ունեցավ դասախոսների եւ ուսանողների հետ: Դասախոսության թեման «Հայաստանի արտաքին եւ տարածաշրջանային քաղաքականությունն» էր:

Դահլիճում ներկա էին նաեւ արգենտինացի եւ օտարերկրյա դիվանագետներ, քաղաքական վերլուծաբաններ, գիտական շրջանակների ներկայացուցիչներ: Դասախոսության ավարտին համալսարանի ուսանողները Հայաստանի պատմությանն ու ներկային վերաբերող բազմաթիվ հարցեր ուղղեցին դեսպանին:

Վլադիմիր Կարմիրշալյանը դեսպանության պատրաստակամությունն արտահայտեց օժանդակելու համալսարանի Հայագիտական ամբիոնին ուսումնասիրությունների խորացման գործում:
Տպել էջը