Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ
18 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 4-ին Բուլղարիայի Հանրապետության Պլովդիվ քաղաքի Համայնքային խորհուրդը լիակատար միաձայնությամբ ընդունել է` 1915-1923թթ. հայերի դեմ իրագործված ցեղասպանության փաստը:Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նիստի օրակարգ էր մտցվել Համայնքային խորհրդի Երիտասարդական գործունեությունների, միջազգային հարաբերությունների եւ եվրաինտեգրացման հանձնաժողովի կողմից: Համայնքային խորհուրդը իր որոշման մեջ կոչ է արել Բուլղարիայի Ժողովրդական Ժողովին ճանաչել 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: