ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի եւ Գերմանիայի Բունդեստա•ի Գերմանիա-Հարավային Կովկաս պատ•ամավորական խմբի հանդիպման վերաբերյալ

18 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունեց Գերմանիայի Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամներին` Շտե?ֆեն Ռայխեի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` Արմեն Բայբուրդյանը կարեւորեց Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության այցը Հայաստան` նշելով, որ հայ-գերմանական հարաբերությունները բարձր մակարդակի վրա են եւ ունեն զարգացման լայն հեռանկարներ:

Շտե?ֆեն Ռայխեն, ներկայացնելով այցի նպատակը, ասաց, որ Հարավային Կովկասը Գերմանիայի համար հատուկ նշանակություն ունի, եւ Գերմանիան մեծապես շահագրգռված է Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ: Նա տեղեկացրեց նաեւ, որ Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական բարեկամության խմբի անդամների թիվը հասել է 24-ի:

Իր հերթին պրն. Բայբուրդյանն ընդգծեց, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի ընդունումը եւ դրա հաջող իրականացումը Հայաստանի կառավարության համար առաջնային նշանակություն ունի: Պրն. Ռայխենը, անդրադառնալով ԵՀՔ-ին, գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը տարածաշրջանում առաջինն է ԵՀՔ գործողությունների ծրագրի իրականացման արդյունավետությամբ:

Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Նշվեց, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը լավ հարթակ է ոչ միայն վստահության մթնոլորտի, այլեւ տարածաշրջանի երկրների միասնական արժեքային համակարգի ստեղծման համար:

Հյուրերի խնդրանքով, պրն. Բայբուրդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը, անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին:
Տպել էջը