ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ 17 Հոկտեմբեր, 2007.

17 հոկտեմբերի, 2007

Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. հոկտեմբերի 17-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ.Ֆասիեի եւ Յու.Մերզլյակովի հետ:

Հանդիպմանը քննարկվեցին ս.թ. հոկտեմբերի 24-27-ը համանախագահների տարածաշրջան կատարելիք այցին առնչվող հարցեր, ինչպես նաեւ որոշ բովանդակային խնդիրներ, որոնք հնարավոր է բարձրացվեն համանախագահների կողմից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումների ժամանակ:

Տպել էջը