ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի եւ Եվրոպական Խորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլֆերի հանդիպման վերաբերյալ
17 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունեց Եվրոպական Խորհրդարանի Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլֆերի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Արմեն Բայբուրդյանը կարեւորեց Եվրոպական Խորհրդարանի դերը Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների զարգացման գործում, նշեց նաեւ, որ Եվրոպական Խորհրդարանը առաջին հեղինակավոր հաստատությունն էր, որ 1987թ. դատապարտեց Հայոց Ցեղասպանությունը, ինչպես նաեւ 2006թ. իր ձայնը բարձացրեց հայ միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձանների` Ջուղայի խաչքարերի բարբարոսական ոչնչացման դեմ:
Պարոն Բայբուրդյանն ընդգծեց, որ գործողությունների ծրագրի ընդունումից հետո Հայաստանի համար կարեւոր քաղաքական քայլ էր եվրոպական չափանիշներին հարիր խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Կողմերն անդրադարձան նաեւ տարածաշրջանային համագործակցության խնդիրներին: Նշվեց, որ Եվրոպական հարեւանության քաղաքականությունը լավ հարթակ է ոչ միայն վստահության մթնոլորտի, այլեւ տարածաշրջանի երկրների միասնական արժեքային համակարգի ստեղծման համար:
Հյուրերի խնդրանքով պարոն Բայբուրդյանը ներկայացրեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործնթացի ներկա վիճակը, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունները: