Եվրոպական Խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ

09 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Եվրոպական Խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի նիստին:

Նիստի ընթացքում նախարար Օսկանյանը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, խոսեց նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունների վերաբերյալ:

Եվրոպական Խորհրդարանում նախարար Օսկանյանի առաջին ելույթին հաջորդեց հարց ու պատասխանը, որի ընթացքում պատգամավորները հետաքրքվեցին, մասնավորապես, Հայաստան-Եվրամիություն գործակցության զարգացմամբ, Հայաստան-Թուրքիա հարաբերություններով, տարածաշրջանային խնդիրներով եւ ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլով:

Հարց ու պատասխանին մասնակցող պատգամավորների թվում էին Հայաստանի հետ համագործակցության պատվիրակության ղեկավար Մարի-Ան Իզլեր Բեգենը (Ֆրանսիա), Հարավային Կովկասի հարցերով զեկուցող Լիդիա Պոլֆերը, պատգամավորներ` Չարլզ Սանոկը (Մեծ Բրիտանիա) եւ Հանս Սլոբոդան (Ավստրիա):
Տպել էջը