«Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակի արարողությանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ
08 հոկտեմբերի, 2007Հոկտեմբերի 6-ին Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ելույթ ունեցավ «Հայաստան» հիմնադրամի ԱՄՆ-ի մասնաճյուղի 15-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
Նախարար Օսկանյանը, ով «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է եւ Գյուղական զարգացման ծրագրի համակարգողը, խոսեց Հայաստանի տնտեսական մարտահրավերների ու գյուղական համայնքների տնտեսական եւ ենթակառուցվածքային զարգացմանն ուղղված ծրագրի հեռանկարի վերաբերյալ:
Նյու-Յորքից արտգործնախարար Օսկանյանը մեկնել է Բրյուսել` հոկտեմբերի
9-12-ը պաշտոնական պատվիրակության կազմում մասնակցելու ՀՀ նախագահի Բելգիա կատարելիք պաշտոնական այցին: