«Հայկական բնանկարները ժամանակակից արվեստում եւ ճարտարապետությունում» ցուցահանդեսի բացման վերաբերյալ 05 հոկտեմբերի 2007թ. \
05 հոկտեմբերի, 2007Ս.թ. հոկտեմբերի 4-ին Ցյուրիխի «EWZ» ցուցասրահում բացվեց «Հայկական բնանկարները ժամանակակից արվեստում եւ ճարտարապետությունում» ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպանության ջանքերով` Ցյուրիխի քաղաքապետարանի սերտ համաործակցությամբ:
«Խորհրդանիշների բնանկար, կառուցված միջավայրի բնանկար, երազանքների բնանկար» խորարով անցնող ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի ժամանակակից արվեստին եւ ճարտարապետությանը: Այն հանդիսատեսին է ներկայացնում, թե ինչպես տեղանքը, բնակավայրն ու միջավայրը համադրության մեջ իրենց ազդեցությունն ու դրոշմն են թողում ճարտարապետության, րականության, եղարվեստի եւ երաժշտության վրա:
Ցուցահանդեսը հերթականն է Շվեյցարիայում ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառումների շարքում, որոնց նպատակն է ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանությունը որպես արեւելքի ու արեւմուտքի խաչմերուկում ձեւավորված յուրօրինակ ոյություն: Դրանցից ամենանշանակալիցը Ժնեւում սեպտեմբերին բացված «Հայաստանի մանրանկարչությունը. Մատենադարանի հավաքածուն» ցուցահանդեսն է: