Ալավերդու քաղաքապետարանի պատվիրակությանՀունաստան կատարած այցի վերաբերյալ 05 հոկտեմբերի 2007թ. Ս.
05 հոկտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը Աթենքի Ռենտի քաղաքապետարանի հրավերով Հունաստանում է գտնվում ՀՀ Ալավերդու քաղաքապետարանի 4 հոգանոց պատվիրակությունը` քաղաքապետ Արթուր Նալբանդյանի գլխավորությամբ։ Պատվիրակության այցի նպատակն է Ռենտի եւ Ալավերդի քաղաքների միջեւ եղբայրացման համաձայնագրի կնքումը:
Հոկտեմբերի 1-ին, հանդիսավոր պայմաններում, Ռենտիի քաղաքապետ Գեորգիոս Իոաքիմիտիսի եւ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կողմից ստորագրվեց երկու քաղաքների եղբայրացման մասին պայմանագիրը: Այն ենթադրում է մասնագիտական փոխադարձ փորձառությունների փոխանակում տարբեր բնագավառներում, համագործակցություն մշակութային, մարզական, կրթության, զբոսաշրջության, գիտության ոլորտներում, եւ ընդհանրապես, փոխծանոթացման հնարավորությունների ստեղծում:
Հայկական պատվիրակության համար, պայմանագրի ստորագրումից բացի, նախատեսված է նաեւ բավականին հարուստ մշակութային եւ ճանաչողական ծրագիր, ուր իր մասնակցությունը պետք է ունենան Հունաստանի խորհրդարանի պատգամավորները, ՀՀ դեսպանությունը, հունահայ կառույցների եւ հայ կրոնական դասերի ներկայացուցիչները: