ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի վերաբերյալ 05 հոկտեմբերի 2007թ. Ս.թ. հոկտեմբերի 4-ին Դուշանբեում տեղի

05 հոկտեմբերի, 2007

Ս.թ. հոկտեմբերի 4-ին Դուշանբեում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը: Նիստին Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ԱԳ նախարարի տեղակալ Գեղամ Ղարիբջանյանը:

Նիստի օրակարգի հարցերից առաջին հերթին քննարկվել է ԱՊՀ հետագա զարգացման հայեցակարգի եւ դրա իրականացման հիմնական միջոցառումների ծրագրի վերաբերյալ որոշումը:

ԱԳ նախարարները քննարկել են նաեւ ԱՊՀ մասնակից պետությունների համաձայնեցված միգրացիոն քաղաքականության վերաբերյալ առաջարկները:

Նիստի ընթացքում առանց առարկությունների ընդունվել է հայկական կողմի առաջարկած «Մշակութային արժեքների հափշտակման պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման ԱՊՀ մասնակից պետությսւնների համագործակցության մասին» համաձայնագրի նախագիծը:
Տպել էջը