Նյու-Յորքում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների վերաբերյալ 03 հոկտեմբերի 2007թ. ՄԱԿ-ի Գլխավոր

03 հոկտեմբերի, 2007

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 62-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու-Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. հոկտեմբերի 2-ին հանդիպումներ ունեցավ Թուրքիայի եւ Իրանի արտաքին գործերի նախարարների հետ:

Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ առաջին հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն անդրադարձավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ներկա վիճակին: Զրուցակիցները նաեւ քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրներ:

Նախարար Օսկանյանի եւ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքիի հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան-Իրան հարաբերությունները, էներգետիկ խնդիրներ, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացումներ:

Հոկտեմբերի 3-ին նախարարը հանդես կգա ելույթով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում:

Տպել էջը