Ուկրաինայում հայկական եկեղեցու հիմնադրման արարողության վերաբերյալ 02 հոկտեմբերի 2007թ. Ս. թ. սեպտեմբերի 29-ին Ուկրաինայ
02 հոկտեմբերի, 2007Ս. թ. սեպտեմբերի 29-ին Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքում կայացել է հայկական եկեղեցու հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
Արարողության ընթացքում ողջույնի խոսքով հանդես են եկել Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, Նիկոլաեւի մարզի նահանգապետ Ալեքսեյ Գորկուշան, Նիկոլաեւի փոխքաղաքապետ Տամիլա Բուգաենկոն, Ուկրաինայի հայերի միության նախագահ Հայկ Բամբուխչյանը եւ Նիկոլաեւի Մեսրոպ Մաշտոցի անվան հայ մշակույթի միության նախագահ Գարիկ Մկրտչյանը:
Նիկոլաեւում միջոցառման նախօրեին կայացած հայերի միության վարչության հերթական նիստում քննարկվել է նաեւ Հայաստանի գյուղական համայնքների զարգացման ծրագրով նախատեսված Տավուշի մարզի Պտղավան, Զորավան եւ Հաղթանակ սահմանամերձ գյուղերի գազաֆիկացման իրականացման հարցը եւ որոշվել է այդ նպատակի համար անհրաժեշտ եւ արդեն իսկ կազմված նախահաշիվներով սահմանված գումարը մտցնել Ուկրաինայի հայերի միության 2008թ. բյուջեի մեջ: