ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի հանդիպման վերաբերյալ 20սեպտեմբերի 2007թ. Ս.թ. ս
20 սեպտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Նիսի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրայի (Jacques Peyrat) գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Օսկանյանը բարձր գնահատելով հայ-ֆրանսիական համարբերությունները, գոհունակություն հայտնեց Ֆրանսիայում Հայաստանի տարվա փայլուն անցկացման, Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքակրթության հանդեպ ֆրանսիական հասարակության ցուցաբերած մեծ հետաքրքրության համար եւ ընդգծեց, մասնավորապես, Նիսում անցկացված մոտ չորս տասնյակ խոշոր միջոցառումների կարեւորությունը:
Ժակ Պեյրան անդրադարձավ երկու երկրների քաղաքական հարաբերություններին` կարեւորելով քաղաքային, շրջանային իշխանության մարմինների միջեւ ձեւավորված սերտ համագործակցությունը: Նա նշեց, որ Ֆրանսիայի եւ Հայաստանի տասնյակ քաղաքների միջեւ եղբայրական կապեր են հաստատվել եւ բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացվում ապակենտրոնացված մակարդակով:
Կողմերը դրական գնահատեցին գործակցության վերաբերյալ ԵՊՀ եւ Նիսի համալսարանների միջեւ կնքված համագործակցության մասին համաձայնագիրը եւ վստահություն հայտնեցին, որ դա նոր մակարդակի կբարձրացնի եւ առավել կամրապնդի երկկողմ սերտ հարաբերությունները: