ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Բրյուսել այցի վերաբերյալ 14 սեպտեմբերի 2007թ. «Պողոսյան հիմնադրամ&r

14 սեպտեմբերի, 2007

«Պողոսյան հիմնադրամ»-ի հրավերով ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց Բրյուսելում հիմնադրամի կողմից Արեւելքի եւ Արեւմուտքի մշակութային կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությանը:

Նախարար Օսկանյանի, Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի, Բրյուսելի քաղաքապետի, Բրյուսելում հավատարմագրված մեկ տասնյակից ավելի դեսպանների մասնակցությամբ ս.թ. սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ Villa Empain հոյակերտ պալատի վերականգողական աշխատանքի մեկնարկի հանդիսավոր արարողությունը, որը մշակութային երկխոսության կենտրոն պետք է դառնա:

Վերականգնողական աշխատանքի բացման արարողությանը ելույթ ունեցան «Պողոսյան հիմնադրամ»-ի հիմնադիրներ Ժան Պողսյանն (Բելգիա) ու Ալբեր Պողոսյանը (Շվեյցարիա), ինչպես նաեւ Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերը: Վերջինս խոսեց համաշխարհային մշակութային ժառանգությանը հայերի կատարած ներդրման, նաեւ Բրյուսելի ճարտարապետական ու սոցիալական պատմության մեջ Villa Empain-ի դերակատարության մասին:

Միջոցառման պաշտոնական մասը եզրափակիչ խոսքով ամփոփեց նախարար Օսկանյանը, որի ելույթի առանցքն էր կազմում «Պողոսյան» հիմնադրամի նախաձեռնության կարեւորությունը, հատկապես քաղաքակրթությունները եւ մշակույթները կապելու հայկական ավանդույթի տեսանկյունից:

Հաջորդ օրը, սեպտեմբերի 14-ին Բրյուսելի «Հենրիխ Բյոլ» հիմնադրամի հրավերով նախարար Օսկանյանը հանդիպեց Բրյուսելի առաջատար մտավորականների եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հետ: Նախարարը խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մարտահրավերների, տարածաշրջանային խնդիրների, հարեւանների հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների մասին:

Նախարար Օսկանյանն անդրադարձավ նաեւ ԼՂ հակամարտության ներկա վիճակին եւ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին:
Տպել էջը