ՀՀ ԱԳ նախարարի եւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի հանդիպման վերաբերյալ 10 սեպտեմբերի 2007թ.
10 սեպտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, ով սեպտեմբերի 7-ին մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորընտիր նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտի արարողությանը:
Շնորհակալություն հայտնելով բարնուհի Քոքսին Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործում տարիների ընթացքում ցուցաբերած ջանքերի համար` նախարար Օսկանյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները, ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման ներկայիս ընթացքը:
Հյուրերի խնդրանքով նախարար Օսկանյանը համառոտ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների վիճակը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ ՀՀ արտաքին գերատեսչության մոտեցումները:
Մեծ Բրիտանիայի պատվիրակության կազմում էր նաեւ ՄԲ Լորդերի պալատի անդամ Սըր Դեվիթ Ալթոնը (David Alton):