ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ

10 սեպտեմբերի, 2007

Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. սեպտեմբերի 4-ին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բ. Ֆասիեի եւ Յու. Մերզլյակովի հետ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Ա. Կասպրչիկը:

Հանդիպմանը, որը տեղի ունեցավ համանախագահների նախաձեռնությամբ, քննարկվեցին ԼՂ հակամարտության կարգավորման ներկա ընթացքը, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումից հետո առկա տարաձայնությունների հաղթահարման հնարավորությունները: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ներկայացրեցին նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցությունների արդյունքները:

Շոշափվեցին նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան այցելության ժամկետները: Նախնական պայմանավորվածության համաձայն` վերջիններս տարածաշրջան կայցելեն ս.թ. սեպտեմբերի 15-17 ժամանակահատվածում:

Տպել էջը