Արգենտինյան հեռուստատեսությամբ «Սիրելի Հայաստան» ծրագրի հեռարձակման վերաբերյալ
07 սեպտեմբերի, 2007Ս.թ. սեպտեմբերի 7-ին արգենտինյան հեռուստատեսության 13-րդ ալիքով Հայաստանի դեսպանության հովանավորությամբ եւ օժանդակությամբ կայացել է «Սիրելի Հայաստան» ծրագրի անդրանիկ թողարկումը:
Հաղորդման առաջին թողարկումը բացվել է Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ողջույնի խոսքով, որն ներկայացրել է երկու երկրների բարեկամական կապերի եւ սերտ գործակցության համայնապատկերը, պատմել իրականացվող ծրագրերի մասին, անդրադարձել արգենտինահայ համայնքի պատմությանն ու ներկային:
Հաղորդման ընթացքում անրադարձ է եղել նաեւ հայ մշակույթին, հնչել են հայկական երգեր արգենտինահայ երգիչ Խ. Չիպյանի կատարմամբ:
«Սիրելի Հայաստան» հաղորդաշարը հեռարձակվելու է ամեն ուրբաթ, առավոտյան ժամը 9.30: Արգենտինայում բնակվող ազգային մյուս փոքրամասնություններից միայն հրեական ու արաբական համայնքներին էր մինչ այժմ ընձեռնվել ազգային հեռուստաժամի թողարկման հնարավորությունը: