ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հանդիպման վերաբերյալ 04 սեպտեմբերի 2007թ.

04 սեպտեմբերի, 2007

Ս.թ. սեպտեմբերի 4-ին երեկոյան ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Բրյուսելում հանդիպեցՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերին:

Հանդիպման սկզբում ԱԳ նախարարը կարեւորեց ՀՀ֊-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրով (ԱԳԳԾ) սահմանված գործողությունների իրականացման ընթացքը` մասնավորապես ՀՀ ազգային անվտանգության մշակումը, Երեւանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական կենտրոնի բացումը, Հայաստանում Ճգնաժամերի կառավարման իրավիճակային կենտրոնի ստեղծման հետ կապված գործընթացը, պաշտպանական ոլորտի բարեփոխումներին ուղղված օրենսդրական նախաձեռնությունները:

Նախարար Օսկանյանը բարձր գնահատեց ՆԱՏՕ-ի եւ անդամ երկրների կողմից Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ-ի իրականացմանը ցուցաբերվող աջակցությունը, մասնավորապես, տրամադրվող խորհրդատվական օգնությունը, նաեւ ողջունեց ՆԱՏՕ-ի որոշումը Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության նոր պատասխանատուի նշանակման մասին:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան 26+1 ձեւաչափով Հայաստան-ՆԱՏՕ քաղաքական խորհրդակցությունների կազմակերպմանը, եւ այդ համատեքստում ԱԳ նախարարը կարեւորոց Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի վերաբերյալ Դաշինքի հետ քաղաքական խորհրդակցությունների անցկացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին մի շարք հարցեր ՆԱՏՕ-ի կողմից խաղարարար գործողություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը ներկայացրեց իր գնահատականները Դաշինքի եւ Հարավային Կովկասի պետությունների հետ hամագործակցության վերաբերյալ` 2008թ. ապրիլին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Կոսովոյի հիմնահարցի, Աֆղանիստանում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների շուրջ:

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարար Օսկանյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի խնդրի կար•ավորման շուրջ ընթացող բանակցություններին:

Տպել էջը